Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհիդևի և նրա նախկին օգնական Էլդար Ամիրովի դեմ հարուցված քրեական գործով դատական նախապատրաստական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ անցկացված նիստում ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները, նրանց բացատրվել են օրենսդրությամբ նախատեսված դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Հիշեցնենք, որ …

