Լեհաստանում Արցախի դրոշով արտադրանքը Բաքվի բողոքն է հարուցել

Լուրեր

05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
Բոլորը

Լեհաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել Ադրբեջանի դեմ ուղղված սադրանքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքուն, մասնավորապես, սադրանք է անվանել Լեհաստանում արտադրանքի վրա Արցախի դրոշի պատկերը։ Նշվում է, թե այն բանից հետո, երբ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սոցիալական ցանցերում տեղեկություն են տարածել Լեհաստանի շուկայում Արցախի դրոշի պատկերով տեղական արտադրության ապրանքների վաճառքի մասին, Լեհաստանում Ադրբեջանի  դեսպանատունը միջոցներ է ձեռնարկել այդ արտադրանքի թողարկումը դադարեցնելու և այն վաճառքից հանելու ուղղությամբ։

Նշվում է, որ արտադրանքը վաճառող Henry ընկերության տնօրեն Չեզարի Պոպելի հետ կապ են հաստատել և բողոք հայտնել Ադրբեջանի անունից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, թե «խնդրի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, ափսոսանք է հայտնել, ներողություն խնդրել թույլ տրված սխալի համար և հայտարարել, որ որոշում է կայացվել դադարեցնել նշված արտադրանքի վաճառքը»։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ դեսպանատան առաջարկով Պոպելը գրավոր տեղեկացրել է դիվանագիտական ներկայացուցչությանը ձեռնարկված միջոցառումների մասին։ Նամակում նշվում է, թե  տպագիր նյութերում Արցախի խորհրդանիշի պատկերի օգտագործումը նպատակաուղղված կամ կանխամտածված չի եղել և տպագրության նախապատրաստման փուլում տեղի է ունեցել «մարդկային գործոնի» հետևանքով։ Նշվում է նաև, որ վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է, պահեստում գտնվող բոլոր օրինակները, ինչպես նաև հաճախորդների կողմից վերադարձված ապրանքները շրջանառությունից հանվելու և ոչնչացվելու են։ Բացի այդ, փոփոխություններ են կատարվել՝ հետագա տպագիր նյութերում այդ պատկերի օգտագործումը բացառելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի