Դաժանորեն ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային․ նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Բոլորը

Հանրությանը ցնցած արտառոց դեպք. Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխան ծեծի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին։ Factor TV-ին քրեական գործից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Դայակ Վարդ Աղախանյանը նախ հարվածներ է հասցրել երեխային, երբ վերջինն ընկել է գետնին, դայակը վերցրել է հատակը մաքրող փայտն ու բազմաթիվ հարվածներ հասցրել երեխայի մեջքին ու ողնաշարին։

Գործի նյութերում նշված է, որ երեխան մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։

Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրում են առանց ծնողական խնամքի, առողջական խնդիրներ ունեցող երեխաները։ Օգոստոսի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում է դայակ Վարդ Աղախանյանը մանկատան սենյակներից մեկում հարվածներ հասցրել տղաներից մեկին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի օրակարգ» ՀԿ-ի ղեկավար Մուշեղ Հովսեփյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտում է՝ բռնության դեպքեր այդօրինակ հաստատություններում հաճախ են արձանագրվում։

«Բռնությունները բնորոշ են այդ տիպի հաստատություններին, գործ ունենք շատ դաժան բռնության հետ։ Հաշմանդամություն ունեցող երեխային ծեծել են»,- ասաց Մուշեղ Հովսեփյանը։

Ի՞նչ է կատարվում մանկատան դարպասներից այն կողմ։ Factor TV-ին այսօր չհաջողվեց զրուցել տնօրենի հետ։ Նա աշխատանքի վայրում չէր ոչ աշխատանքային օրվա բերումով։ Factor TV-ն թեմայի վերաբերյալ կարողացավ հարցեր ուղղել մանկատան աշխատակիցներից մեկին, որը հակասական պատասխաններ էր տալիս։

Խնամքի հաստատությունը գործում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ։ Գերատեսչության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հայտնել է, որ երեխայի առողջական վիճակը լավ է, նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը։ Իսկ դայակն ազատվել է աշխատանքից։ Factor TV-ն գործի նյութերից տեղեկացավ, որ Վարդ Աղախանյանը 16 տարի աշխատել է մանկատանը, իսկ այժմ տնային կալանքի տակ է։

Ի՞նչ ընթացակարգերով ու չափանիշներով են ոչ միայն Վարդ Աղախանյանը, այլ նաև մյուս աշխատակիցներն ընդունվում աշխատանքի։ Արդյո՞ք սահմանված են հստակ չափորոշիչներ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ աշխատողների համար։ Մուշեղ Հովսեփյանը նշում է՝ վերահսկողություն գրեթե չկա։

«Աշխատանքի ընդունման գործընթացը հայեցողական գործընթաց է, տնօրենի, փոխտնօրենի որոշմամբ ընդունվում են աշխատանքի»,- ասաց նա։

Այս և այլ խնդիրների շուրջ Factor TV-ն հարցազրույց խնդրեց ոլորտի պատասխանատուների հետ, սակայն Աշխատանքի և բարեկեցության նախարարության խոսնակն այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում գերատեսչության որևէ ներկայացուցչի չառաջարկեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան