Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Քաղաքականություն
21.09.2026 | 20:24
Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների խորացման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

