ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Սողոմոնյանն ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Բագրատ Սողոմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

