Թրամփը Զելենսկիին ասել է, որ Կիևը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Պուտինի վրա՝ հարվածելով Մոսկվային ու Պետերբուրգին․ դիտարկվում է Tomahawk հրթիռների մատակարարման հարցը․ WP

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինային Tomahawk  թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Այս մասին հայտնել են Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի աղբյուրները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ճնշում գործադրելով Պուտինի վրա՝ Թրամփը «սրում է լարվածությունը՝ այն ապաէսկալացնելու համար» վերնագրով սյունակում Իգնատիուսն անդրադառնում է ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած զրույցին։

«Թրամփը հարցրել է Զելենսկիին, թե ինչո՞ւ նա չի  հարվածում Մոսկվային»,- պնդում է լրագրողը։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է․ «Մենք կարող ենք դա անել, եթե դուք մեզ զենք տաք»։

«Թրամփն ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի շատ ճնշում գործադրի Պուտինի վրա, և դա վերաբերում է ոչ միայն Մոսկվային, այլև Սանկտ Պետերբուրգին»,- պնդում է հրապարակման հեղինակը։

Իգնատիուսի աղբյուրների համաձայն՝ Թրամփը քննարկում է Կիևին Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը, նույն զենքերը, որոնք ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի դեմ հունիսին։

«Եթե դրանք արձակվեն Ուկրաինայից, դրանք կարող են հարվածել Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին։ Դրանք քննարկվող տարբերակների շարքում էին դեռևս ուրբաթ։ Այնուամենայնիվ, ինձ տեղեկացրել են, որ Tomahawk-ները դեռ չեն ներառվել մատակարարվող զենքերի ցանկում։ Դրանք կարող են մատակարարվել ավելի ուշ, եթե Թրամփը ցանկանա ավելի մեծ ճնշում գործադրել [Ռուսաստանի վրա]»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի օգնության փաթեթում, որն ուղարկվում է նոր սխեմայի շրջանակում (ՆԱՏՕ-ի երկրները զենք են գնում ԱՄՆ-ից և ուղարկում Կիևին), օգնության չափը կազմում է 10 միլիարդ դոլար, հայտնել է Իգնատիուսի  աղբյուրը։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է թույլ տալ Կիևին օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող 18 ATACMS բալիստիկ հրթիռները՝ Ռուսաստանին մինչև 300 կմ հեռավորության վրա հարվածելու համար: Այս հրթիռներից ավելի մեծ քանակություն կարող է ներառվել նոր օգնության փաթեթում:

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ Թրամփը որոշել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը երեք պատճառով՝ նա կասկածում է, որ [ՌԴ նախագահ] Պուտինը չի հարգում իրեն, նա համոզվել է ամերիկյան ռազմական ուժի արդյունավետության մեջ Իրանին հարվածների միջոցով, նաև կարծում է, որ Պուտինը կբանակցի միայն այն դեպքում, եթե նրան սպառնան ավելի շատ ուժի կիրառմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի