Ի՞նչ անել ուժեղ քամու դեպքում․ ՆԳՆ-ն հոլովակ է հրապարակել
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։ ՆԳՆ-ն տեսահոլովակ է հրապարակել, որով խորհուրդներ են տրվում, թե ինչ անել, երբ ուժեղ քամու դեպքում, գտնվում ես բաց տարածությունում, ավտոմեքենայում, տանը և այլն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հանրապետության մի շարք շրջաններում և Երևանում քամու ուժգնացում է սպասվում։