Դենիս Շմիգալը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից։ Ակնկալվում է, որ նա կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի տելեգրամյան ալիքում գրառմանը։

«Շնորհակալություն մեր պաշտպաններին, որոնք պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Շմիգալը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս շաբաթ Ուկրաինայի կառավարությունում փոփոխություններ են սպասվում։ Նախօրեին երկրի  նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ Եթե խորհրդարանը հաստատի նշանակումը, նա այդ պաշտոնում կփոխարինի Շմիգալին։

Շմիգալն իր հերթին կարող է ղեկավարել ՊՆ-ն, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը, ամենայն հավանականությամբ, կդառնա Ուկրաինայի դեսպանը ԱՄՆ-ում։

Սպասվում է նաև երեք նախարարությունների միավորում՝ էկոնոմիկայի, ագրարային քաղաքականության և բնապահպանության:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի