Զելենսկին Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը 

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել կառավարությունը։

«Մենք սկսում ենք Ուկրաինայի գործադիր իշխանության վերափոխումը։ Ես հրավիրել եմ Յուլիա Սվիրիդենկոյին՝ գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել նրա աշխատանքը։ Ակնկալում եմ, որ նոր կառավարության գործողությունների ծրագիրը կներկայացվի մոտ ապագայում»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նա նշել է, որ հանդիպմանը զեկույց է ներկայացվել Ուկրաինայի վերականգնմանը նվիրված վերջերս կայացած համաժողովի շրջանակում եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ ձեռք բերված՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Ըստ Զելենսկիի՝ պետք է հնարավորինս շուտ իրականացնեն այն ամենը, ինչը կարող է աջակցել պետության և հասարակության կայունությանը։

«Մենք նաև քննարկեցինք կոնկրետ միջոցառումներ, որոնք կամրապնդեն Ուկրաինայի տնտեսական ներուժը, կընդլայնեն ուկրաինացիներին աջակցելու ծրագրերը և մեր սեփական զենքի արտադրությունը»,- ընդգծել է նա։

Սվիրիդենկոյի՝ Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակման մասին ավելի վաղ հայտարարել էին ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները։ Հուլիսի 13-ին վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո Զելենսկին խոստացել էր «գործադիր իշխանության վերափոխում»։

2020 թվականի մարտից Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Դենիս Շմիգալը։ Նրա հրաժարականի մասին չի հաղորդվել։ Ըստ ուկրաինական մի շարք լրատվամիջոցների աղբյուրների՝ Շմիգալը կզբաղեցնի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ FT-ն ավելի վաղ, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխություններ, ինչպես նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոխարինում է սպասվում։ Զելենսկին հաստատել է, որ նախատեսում է փոխարինել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովային, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Դեսպանի պաշտոնը կարող է զբաղեցնել ներկայիս պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի