Սիրիայի ՊՆ-ն հայտնել է Սուեյդայում հրադադարի հաստատման մասին․ միաժամանակ, հաղորդվում է Իսրայելի հարվածների մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սիրիայի պաշտպանության նախարարը երեքշաբթի հայտարարել է դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում հրադադարի մասին, այն բանից հետո, երբ կառավարական ուժերը մտել են քաղաք՝ բեդվին ցեղերի հետ մահացու բախումներին վերջ դնելու համար, գրում է Al Arabiya-ն։

«Սուեյդայում գործող բոլոր ստորաբաժանումներին հայտարարում ենք լիակատար հրադադար՝ քաղաքի նշանավոր անձանց և բարձրաստիճան պաշտոնյաների հետ համաձայնության գալուց հետո»,- X-ում գրել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։

Կառավարական ուժերի և դրուզ զինյալների միջև բախումներ են սկսվել դրուզ կրոնական առաջնորդների հակասական հայտարարություններից հետո, որոնց մեծ մասը կոչ էր արել զինյալներին վայր դնել զենքերը։

Իսրայելի զինվորականներն էլ հայտարարել են, որ հարվածում են կառավարական մեքենաներին Սիրիայի հարավային Ալ-Սուեյդա քաղաքում, այն բանից հետո, երբ սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդել են հիմնականում դրուզներով բնակեցված քաղաքի վրա նոր հարվածի մասին։

«Քիչ առաջ [իսրայելական բանակը] սկսել է հարվածել Սիրիայի հարավում Սուեյդա շրջանում գտնվող սիրիական ռեժիմի ուժերին պատկանող ռազմական մեքենաներին»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ, որում նրանք հրամայել են բանակին «անհապաղ հարվածել ռեժիմի ուժերին և սպառազինությանը, որը բերվել է Սուեյդա շրջան՝ դրուզների դեմ գործողություններ իրականացնելու համար»։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի քայլն արվել է՝ ի պատասխան Դամասկոսի կողմից հարավային Սիրիա զորքեր և զենք տեղափոխելու որոշման՝ խախտելով նախկին համաձայնագիրը։ Նշվում է, որ դա սպառնալիք է Իսրայելի համար։

Իսրայելը հայտարարել է, որ հանձնառու է Սիրիայում դրուզներին պաշտպանելուն։

Դրուզ փոքրամասնության կրոնական առաջնորդները հայտարարության մեջ նշել են, որ հաստատել են Դամասկոսի կառավարության ենթակայության տակ գտնվող զինված ուժերի մուտքը, որոնք պետք է պարետային ժամ սահմանեին հարավային քաղաքում, որտեղ երկու օր տևած մարտերը տարածաշրջանում խլել են մոտ 100 մարդու կյանք։ Հոգևոր առաջնորդները նաև կոչ են արել դրուզների խմբավորումներին հանձնել իրենց զենքերը։

Դամասկոսի իշխանությունների որոշումը կայացվել է դրուզ զինյալների և բեդվին ցեղերի միջև երկօրյա մարտերից հետո, որոնց հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ։

«Ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ուժերը կսկսեն մտնել Սուեյդա քաղաքի կենտրոն»,- հայտարարության մեջ ասել է Սուեյդա նահանգի ներքին անվտանգության ղեկավար, գեներալ Ահմադ Դալաթին։

Կառավարական ուժերը միջամտել են մարտերին՝ նշելով, որ իրենց նպատակն էր բաժանել հակամարտող կողմերին, սակայն, ի վերջո, վերահսկողության տակ են վերցրել Սուեյդայի շրջակայքում գտնվող դրուզների մի քանի տարածքներ, հաղորդում է AFP-ի թղթակիցը։ Նա երեքշաբթի առավոտյան տեսել է սիրիական զինվորականների շարասյուներ, որոնք շարժվում էին դեպի քաղաք, ինչպես նաև ծանր հրետանի, որը շրջապատել է այն։

Իսրայելը, որը ներկայանում է որպես դրուզների պաշտպան և նախկինում միջամտել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, երկուշաբթի հարվածներ է հասցրել կառավարական ուժերին։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ հարվածները «հստակ նախազգուշացում էին սիրիական ռեժիմին»։

Լրատվամիջոցը գրում է, որ բռնությունները սկսվել են կիրակի, երբ բեդվին զինված անձինք Դամասկոս տանող մայրուղու վրա առևանգել էին դրուզ բանջարեղեն վաճառողի, ինչը հանգեցրել էր պատասխան առևանգումների։ Դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ Սիրիայի նոր կառավարությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, մասնավորապես, անվտանգության ոլորտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի