Հայաստանում այսօր հիմնական և ավագ դպրոցներում 61 հազար 301 հազար շրջանավարտ է հրաժեշտ տալիս դպրոցին։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Factor.am-ին տեղեկացրին, որ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտում է 39 հազար 819 աշակերտ, իսկ 12-րդ դասարանը՝ 21 հազար 482 աշակերտ։ Նշենք, որ այսօր հանրապետությունում նշվում է Վերջին դասը։

