Թուրքիան դատապարտել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածները՝ դրանք որակելով Սիրիայում կայունության հաստատման ջանքերի սաբոտաժ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածները՝ դրանք որակելով որպես Սիրիայում տարիներ տևած քաղաքացիական պատերազմից հետո խաղաղության և կայունության հասնելու ջանքերը խափանելու փորձ, գրում է Turkiye today-ը։

Հրապարակված հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Դամասկոսի կենտրոնի վրա Իսրայելի հարձակումը ներկայացնում է Սիրիայի հարավում նախկինում կատարված ռազմական միջամտություններից այն կողմ լարվածության սրացում։

Անկարան հարվածները բնութագրել է որպես Սիրիայի անվտանգության և միջազգային հանրությանը ինտեգրվելու ձգտումների խաթարում։

«Սիրիայի ժողովուրդն ունի պատմական հնարավորություն ապրելու խաղաղության մեջ և ինտեգրվելու աշխարհին։Բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր աջակցում են այս հնարավորության օգտագործմանը, պետք է նպաստեն Սիրիայի վարչակազմի ջանքերին՝ կայունություն հաստատելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հինգշաբթի թիրախավորել են Սիրիայի Պաշտպանության նախարարության համալիրը, ըստ որոշ տեղեկությունների՝ վնասելով Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է երկու քաղաքացիական անձ, իսկ համալիրին հասցվել է զգալի կառուցվածքային վնաս։

Հարվածը հաջորդել է Սուեյդա նահանգում Իսրայելի կողմից մի շարք հարձակումների հետո, այն Դամասկոսում այն ընկալվել է որպես երկիրը ապակայունացնելու ավելի լայն արշավի մաս։

Սիրիայի կառավարությունը դատապարտել է հարձակումը՝ այն համարելով ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում:

Սիրիացի պաշտոնյաները կոչ են արեցլ ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը դատապարտել այն, ինչ նրանք անվանեցին Իսրայելի ագրեսիա:

«Սա պարզապես հարձակում չէ Սիրիայի վրա, սա հարձակում է միջազգային իրավունքի հիմքերի և ազգերի՝ միջամտությունից զերծ գոյատևելու իրավունքների վրա»,- ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի