76 տարեկանում մահացել է բռնցքամարտի՝ ամերիկացի օլիմպիական չեմպիոն Ջորջ Ֆորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն: Ֆորմանը օլիմպիական ոսկին նվաճել է 1968 թվականին: Ծանր քաշային կարգում նա WBC, IBF և WBA վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն է:

