ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը միջոցառում է կազմակերպել

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը։

«Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով»,- ասված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործնական լուծումների օրինակներ՝ ազգային փորձի, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և համայնքային նախաձեռնությունների շրջանակներում։

Հարակից միջոցառմանը բանախոսությամբ հանդես են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Մոնգոլիայի COP17 նախագահության նախապատրաստական կոմիտեի տնօրենը, ՄԱԿ-ում ՄԹ մշտական ներկայացուցիչը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի էկոհամակարգերի վարչության ղեկավարի տեղակալը և ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։ Պանելային քննարկմանը հաջորդել է հարցուպատասխան մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։