Պարոն Սիմիդյանն է դիմել, որ ազատեմ նախարարի պաշտոնից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին․ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Համբարձում Մաթևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ այն ծրագրերը, որ համատեղ մշակվել են, բարեհաջող կընթանան։ Վարչապետը խոսել է համապատասխան բանաձևերի մշակման կարևորության, գրագետ ակտիվության մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի տնտեսական ներդրումները ծառայեցնել շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը:

«Առաջիկայում մենք այլ անելիքներ էլ ունենք, մասնավորապես՝ COP 17 համաժողովի հյուրընկալության և կազմակերպական հարցերի առումով: Եվ այս առումով նույնպես ուզում եմ պարոն Սիմիդյանին շնորհակալություն հայտնել, որովհետև այդ միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունն ստացել է քվեարկության արդյունքում: Ուզում եմ այստեղ ընդգծել նաև Շրջակա միջավայրի նախարարության և պարոն Սիմիդյանի անձնական դերակատարումը: Դա մասշտաբային մի միջոցառում է, որի վրա պետք է  մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր երկրի հեղինակության մասին է խոսքը: Իհարկե, մեզ համար դա մեծ հնարավորություն է, որպեսզի առավել կենտրոնանանք բնապահպանական և շրջակա միջավայրի խելացի կառավարման օրակարգի վրա: Ցավոք, միշտ չէ, որ մենք այդ օրակարգերի վրա բավարար չափով կենտրոնացած ենք, և COP 17-ը մեզ համար առիթ է այդ օրակարգը վերանայելու»։

Հակոբ Սիմիդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընձեռված հնարավորության համար և նախարարության գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և նշել, որ Համբարձում Մաթևոսյանի դեպքում ծրագրերի և բարեփոխումների շարունակականությունն ապահովված է: Հակոբ Սիմիդյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ոչ միայն նախարարության աշխատանքի, այլ նաև COP 17-ի շրջանակում:

Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք բարեհաջող կերպով իրականացնել նախարարության ծրագրերը Ձեր հանձնարարականների և Կառավարության ծրագրի համաձայն»։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ COP 17 համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ամբողջ ներուժով: