«Էս շոգին կեղտի մեջ ապրում ենք»․ շքամուտքի վերանորոգումը սկսել են, բայց կիսատ թողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Չարենցի փողոցի 4-րդ շենքի բնակիչ Արմինե Մաժինյանն ահազանգում է՝ 6-րդ շքամուտքում վերանորոգումը սկսել, բայց կիսատ են թողել։ Ըստ նրա՝  կոսմետիկ վերանորոգման աշխատանքները գրեթե մեկ ամիս է՝ դադարեցված են։ 

Բնակիչներն ասում են՝ շինարարները խոստացել են հուլիսին վերջացնել, բայց շաբաթներ շարունակ աշխատանք չի արվում։ Բնակիչներից մեկն էլ նշեց՝ շինարարներն ասել են՝ ձգձգվելն իրենցից կախված չէ, շինանյութի են սպասում։ 

Շենքի բնակիչներից մեկի խոսքով՝ համատիրությունից ասել են, թե խնդրով զբաղվում են, բայց արդյունքի չենք հասնում։ Նշում են՝ վերանորոգման աշխատանքների մեկնարկին երկու շինարար էր աշխատում, իսկ վերջին օրերին միայն մեկին են հանդիպել։

Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Կենտրոն վարչական շրջանի 2025 թվականի «Բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում» ծրագրով: Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոն վարչական շրջանից հայտնեցին՝ նախատեսվում է իրականացնել 70 մուտքերի վերանորոգում: Կենտրոն վարչական շրջանից, սակայն, հերքում են բնակիչների պնդումը, թե շենքում աշխատանքները գրեթե մեկ ամիս դադարեցված են։ Սակայն հարցին՝ թե արդյո՞ք այս պահին շենքում աշխատանքներ իրականացվում են՝ չեն պատասխանել։ 

Վերանորոգման մրցույթում հաղթող է ճանաչվել «Ագարակ» ՍՊԸ-ն: Թե ինչ ընկերություն է այն, և ով է սեփականատերը՝ մեզ չհաջողվեց իմանալ․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Ագարակ» ՍՊԸ-ի մասին տեղեկատվություն չկա։ Այս ընկերությունը նաև պաշտոնական էջ չունի սոցիալական ցանցերում։  

Կենտրոն վարչական շրջանից հայտնեցին՝ աշխատանքները մեկնարկել են մարտի 27-ին և նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի 24-ը: Ստացվում է՝ տասը օրից էլ քիչ է մնացել այս շքամուտքի  վերանորոգումն ավարտելու համար։ Իսկ արդյո՞ք մեկ շինարարը կարող է այդ ժամանակահատվածում ավարտել հինգ հարկանի շենքի շքամուտքի վերանորոգումը։ 

Այս տարի Factor TV-ն շրջել էր նաև Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանների մի շարք շենքերի շքամուտքերով, որտեղ 2024 թվականի ընթացքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվել։ Արձանագրել էինք, որ շքամուտքերի վերանորոգումից մեկ տարի էլ չէր անցել, բայց ներկված պատերից շատերն անմխիթար վիճակում են։ Կենտրոն վարչական շրջանից վստահեցնում են՝ աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ չավարտելու դեպքում շինարարական ընկերությունը պայմանագրով նախատեսված կետերով ենթարկվելու է պատասխանատվության։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան