Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով: «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությունը: …

