Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Հասարակություն
17.07.2025 | 21:24
Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրն իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել ծնողներին։