Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Կառավարության՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշման առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն: Մենք՝ …

