Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը վերահաստատեց, որ Դոնալդ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Անցյալ շաբաթ նա Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր տասնամյակներ տևած դառը հակամարտությունից և չափազանց շատ մարդկային կորուստներից հետո։ Միջազգային դիվանագիտության համար …

