ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գեղարքունիքում հանդիպել է Սևանի «Զենիթ» ակադեմիայի թիմի հետ։ Տեխնոլոգիական ուսուցման այս կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին Օվերն-Ռոն-Ալպեր հայկական ֆեդերացիայի (FAARALP) կողմից՝ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Գրենոբլ քաղաքի աջակցությամբ։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է X-ում արված գրառմամբ։ «Էլեկտրատեխնիկա, արևային էներգետիկա, ռոբոտաշինություն. «Զենիթ» ակադեմիայի վերապատրաստումները համահունչ են Հայաստանի կարիքներին և գործատուների սպասումներին»,- ասված …

