Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանն առարկություններ է ներկայացրել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարցաքննությունից առաջ նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը, այսպես կոչված, «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ նախաքննությանը մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ են եղել, այդ իսկ պատճառով նա առարկել է նրանց դեմ։ Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը թվարկել է թարգմանիչների անունները և ասել, որ ինքը պաշտպանում է նրա առարկությունը։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը խնդրել է առարկությունը թողնել առանց քննարկման, քանի որ Ռուբեն Վարդանյանը չի ներկայացրել առարկության կամ թարգմանչի ոչ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ կոնկրետ հանգամանքներ՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այդ թվում՝ թարգմանչի քրեական հետապնդման նկատմամբ շահագրգռվածությունը հաստատող ապացույցների բացակայությունը։

Դատավարությանը ներկա «տուժողները» համաձայնել են մեղադրող կողմի դիրքորոշման հետ։

Զեյնալ Աղաևը, մեկնաբանելով առարկությունը, ասել է, որ չնայած Վարդանյանը շեշտել է նախաքննությանը մասնակցած թարգմանիչների ոչ պրոֆեսիոնալիզմը՝ նա դատարանին չի ներկայացրել այդ փաստը հաստատող որևէ ապացույց և չի հիմնավորել իր առարկությունը: Հետևաբար, միջնորդությունը թողնվել է առանց քննության:

Վարդանյանը ևս մեկ անգամ դիմել է դատարանին՝ նշելով, որ ինքը և իր պաշտպանը ծանոթացել են այս տարվա փետրվարի 25-ին կայացած դատական նիստի արձանագրությանը և համաձայն չեն դրանում նշված որոշ մանրամասների հետ։ Նա կարծում է, որ դատարանը խախտել է միջնորդության քննարկման կարգը։ Վերոնշյալի հիման վրա նա կրկին իր առարկություններ է հայտնել դատավորների կազմին՝ նշելով, որ դատարանը հետաքրքրված է քրեական հետապնդմամբ։

Նրա փաստաբանը նշել է, որ ինքը պաշտպանում է առարկությունը։

Պետական մեղադրող Ֆուադ Մուսաևը, մեկնաբանելով առարկությունը, նշել է, որ պաշտպանությունն իրավունք ունի ներկայացնել մեկնաբանություններ դատական նիստերի արձանագրություններում գրառումների ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ: Դատական նիստի արձանագրությունում որևէ կոնկրետ բան չգրանցելը կամ դատավարության մասնակիցների միջնորդությունը չբավարարելը չի համարվում դատարանի կազմին առարկելու հիմք: Այդ պատճառով նա խնդրել է դատարանին միջնորդությունը թողնել առանց քննարկման։

Զեյնալ Աղաևը նշել է, որ քրեական դատավարության ժամանակ համապատասխան առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հիմնավորվածությամբ։ Բացի այդ, Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործը քննող դատավորների կոլեգիայի քրեական հետապնդման շահագրգռվածության վերաբերյալ իբրև թե որևէ կոնկրետ և հուսալի ապացույց չի ներկայացվել, և դատարանի օբյեկտիվությանն ու անաչառությանը ազդող որևէ հանգամանք չի հայտնաբերվել։ Վերոնշյալի հիման վրա առարկությունը թողնվել է առանց քննարկման։

Դրանից հետո ցուցմունք են տվել «տուժողները», ինչպես նաև նրանց իրավահաջորդները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի