Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Փաստաթղթին կից հրապարկված հավելվածից Factor.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահը կլինի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանձնաժողովում կլինեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը։ Հանձնաժողովում ներառված են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի նախագահը, …