Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում: Երևանյան նախակրթարաններում ներդրված է «Միասնական ճաշացանկ» ծրագիրը: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։ «Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի բարելավմանը և երեխաների առողջապահական մակարդակի …

