Ավստրիայում քլորիդային աղտոտվածություն է հայտնաբերվել ադրբեջանական նավթում

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ավստրիական OMV էներգետիկ խումբն օրգանական քլորիդով աղտոտվածություն է հայտնաբերել իր նավթավերամշակման գործարաններ մատակարարվող ադրբեջանական հում նավթի բեռներում։ Այս մասին հայտնել է ընկերությունը, գրում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ադրբեջանական հում նավթի բեռներում հայտնաբերվել էր օրգանական քլորիդային աղտոտում, ինչը գների տարբերությունը հասցրել է չորս տարվա ամենացածր մակարդակի և Թուրքիայի Ջեյհան տերմինալից բեռնափոխադրումների մի քանի օրվա ուշացումների պատճառ դարձել։

Իր հայտարարության մեջ OMV-ն նշել է, որ աղտոտված նավթը հայտնաբերվել է իր որակի վերահսկողության ընթացակարգերի միջոցով։ Այն չի հասել իր վերամշակման գործարաններ, գործողությունների կամ շուկա վառելիքի մատակարարման խափանումներ չեն եղել։

OMV-ն հայտարարել է, որ աշխատել է այլ աղբյուրներից այլընտրանքային նավթ ապահովելու ուղղությամբ՝ «վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու» համար, սակայն չի պարզաբանել, թե ինչ է նախատեսվում անել աղտոտված ադրբեջանական նավթի հետ։

Օրգանական քլորիդներն օգտագործվում են արդյունաբերության մեջ՝ նավթի արդյունահանումը բարելավելու համար՝ նավթահորերը մաքրելու և հում նավթի հոսքը արագացնելու միջոցով, սակայն այդ միացությունները պետք է հեռացվեն նախքան նավթի խողովակաշարեր մտնելը։

OMV-ն նշել է, որ մեծ կոնցենտրացիաների դեպքում դրանք կարող են վտանգ ներկայացնել վերամշակման գործարանի սարքավորումների համար։

Իտալական Eni-ն անցյալ շաբաթ Reuters-ին հայտնել էր, որ իր նավթային համակարգերում արդեն հայտնաբերել է օրգանական քլորիդային աղտոտվածություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի