Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի որակը վատթարացել է․ Azeri Light նավթի գինը նվազել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի որակն ընկել է, ինչի հետևանքով Azeri Light տեսակի նավթի գինը նվազել է: Reuters-ը հաղորդում է, որ հուլիսի 22-ին ադրբեջանական նավթի և Brent տեսակի նավթի միջև գնային տարբերությունը նվազել է՝ հասնելով չորս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երեքշաբթի մի քանի արդյունաբերական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով  տեղափոխվող ադրբեջանական հում նավթի որոշ բեռներում հայտնաբերվել է օրգանական քլորիդների բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է բեռնման խափանումների։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Azeri Light նավթը համարվում էր ամենաբարձր որակի՝ իր բաղադրության շնորհիվ, հետևաբար, վաճառվում էր միջինում 2-3 դոլարով (երբեմն՝ 3-4 դոլարով) ավելի թանկ, քան Brent տեսակի նավթը։ Այժմ Azeri Light-ի և Brent-ի գների տարբերությունը նվազագույնի է հասել՝ կազմելով ընդամենը 40-45 ցենտ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նավթի որակի վատթարացումը կարող է պայմանավորված լինել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար ցածրորակ ղազախական նավթի ներարկմամբ։

Հայտնի է, որ վերջին տարիներին Ղազախստանը, որպես արտահանման այլընտրանքային ուղի, ավելացրել է Ադրբեջանին նավթի մատակարարումները։ Ավելի վաղ ադրբեջանական նավթի որակը չնվազեցնելու համար Ղազախստանում կամ Ռուսաստանում գնված նավթը հիմնականում ուղարկվում էր տեղական վերամշակման, և նույն ծավալի ադրբեջանական նավթը տեղափոխվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Սակայն վերջին տարիներին Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազում է, և SOCAR-ը, կարծես, սկսել է զիջումների գնալ որակի հարցում՝ արտահանման կայուն ծավալները պահպանելու համար։

Չորեքշաբթի էլ ադրբեջանական SOCAR ընկերության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող ադրբեջանական նավթի աղտոտման խնդիրը լուծվել է, և թուրքական Ջեյհան նավահանգստից նավթի բեռնումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի