Ուիթկոֆն այցելել է Գազայի օգնության բաշխման վայր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն այցելել է Գազայի տարածքում օգնության բաշխման վայր, որտեղ հարյուրավոր պաղեստինցիներ են մահացել վերջին շաբաթների ընթացքում՝ փորձելով սնունդ ստանալ, հաղորդում է CNN-ը։

Իսրայելական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Ուիթկոֆը ժամանել է հարավային Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման, որը ղեկավարում է Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF):

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը նախօրեին հայտարարել էր, որ Ուիթկոֆը և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կմեկնեն Գազա՝ «ստուգելու սննդի բաշխման կետերը և ապահովելու ավելի շատ սնունդ մատակարարելու ծրագիր, ինչպես նաև հանդիպելու տեղի բնակիչների հետ՝ տեղում ծանր իրավիճակի մասին լսելու համար»։

Ուիթկոֆն ու Հաքաբին «այցից անմիջապես հետո ԱՄՆ նախագահին կտեղեկացնեն տարածաշրջանում սննդի և օգնության բաշխման վերջնական ծրագրի հաստատման մասին», ասել է նա։

Նշենք, որ սա Սթիվ Ուիթկոֆի երկրորդ այցն է Գազա։ Հունվարին Թրամփի պաշտոնավարման մեկնարկից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն այցելել էր անկլավ՝ դառնալով առաջին ամերիկացի պաշտոնյան, որը Գազա է մեկնել ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։

Մինչ այս,Դոնալդ Թրամփը հայտնել է նաև, որ Ուիթկոֆն Իսրայելից հետո Ռուսաստան կմեկնի։