Հայաստանի կառավարությունն առաջարկել է Ազգային ժողովին հուլիսի 1-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ կառավարության նախաձեռնությամբ սահմանված օրակարգով։ Որոշման նախագիծը հիմնավորվում է մի շարք հրատապ և չքննարկված օրինագծերի և համաձայնագրերի անհրաժեշտ քննարկմամբ։ Կառավարությունը հիշեցնում է, որ Սահմանադրության 99-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարից …

