«Լելե Թեփե» բարձունքը գրավելու ձախողված օպերացիայի գործով դատական նիստին այսօր հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը բացման խոսքով հանդես եկավ՝ ընթերցելով երեք մեղադրյալներին վերագրվող արարքները։ Գեղամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով մոտոհրաձգային գումարտակի զինծառայողների ուղղակի պետը, …

