Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան
Մշակույթ
02.08.2025 | 11:38
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Հայաստան։
Օգոստոսի 3-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա նրա համերգը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես կգա Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարությունն նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։