«Ներքին ինֆորմացիա ունեմ, որ արցախցիների սոցաջակցության ծրագրի փոփոխություն չեն ուզում իրականացնել»,- Կառավարության շենքի դիմաց արցախցիների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց հասարակական գործիչ, պատմաբան Արամայիս Աղաբեկյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկումների ժամանակ վստահեցրել են, որ աջակցությունը չի դադարեցվելու այնքան ժամանակ, մինչև մարդիկ բնակարանով ապահովվեն։ «Այսինքն, եթե մենք գալիս ենք այն եզրակացության, որ Արցախից հրաժարվել …

