Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում «տուժողներ» են ցուցմունք տալիս

Լուրեր

05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «տուժողներ» են ցուցմունք տալիս։

Դատավարության ժամանակ ցուցմունք տված «տուժող» Ամին Մուսաևը հայտարարել է, թե 2020 թվականի Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, գերեվարվել հայկական զինված ուժերի կողմից և գերության ընթացքում, իբր, ամեն օր խոշտանգումների է ենթարկվել։

Նա ասել է, թե վիրավորվել է նոյեմբերի 8-ին Շուշի և Ստեփանակերտ քաղաքների միջև ընկած տարածքում և գերի է վերցվել նոյեմբերի 11-ին: Նա ասել է, որ իրեն նստեցրել են մեքենա և ծեծել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ավելի ուշ իմացել է, որ իրեն տանում են Երևան։

«Իմ ոտքը վիրավոր էր։ Վերքի մշակման ժամանակ նրանք դիտավորյալ օգտագործում էին սուր առարկա՝ ցավն ուժեղացնելու համար։ Գիտակցելով, որ կեղտը ոստքիս մեջ է, նրանք ցավոտ կերպով վերքը մշակում էին սուր առարկայով։ Որքան շատ էի գոռում, այնքան ավելի էին ինձ տանջում։ Նրանք նույնիսկ եռացող ջուր են լցրել ինձ վրա մինչև պարանոցս»,- հայտարարել է Մուսաևը։

Նա ասել է, որ իրեն Ադրբեջանին են փոխանցել դեկտեմբերի 14-ին, և որ գերությունից վերադառնալուց հետո չորս վիրահատության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին նախորդ նիստում դարձյալ, այսպես կոչված, «տուժողներ» էին ցուցմունքներ տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի