Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ին տված 50-օրյա վերջնագիրը կրճատում է մինչև 10-12 օրվա

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ վերջնագիրը մինչև 10-12 օրվա կրճատելու մտադրության, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ դա կլինի 10-12 օր»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան ժամանակ է մտադիր կրճատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար տրված 50 օրը։

Թրամփը հավելել է, որ շատ առատաձեռն է եղել Պուտինի հանդեպ՝ Ռուսաստանի նախագահին տալով 50 օր։ Նա նաև նշել է, որ այլևս հետաքրքրված չէ Պուտինի հետ խոսակցություններով։

«Ես այլևս հետաքրքրված չեմ զրույցներով»,- ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք անձնական հանդիպումը կարող է օգնել երկու նախագահների հարաբերություններին և Ուկրաինայում հրադադարին հասնելուն։

Թրամփը բացատրել է, որ ինքը բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց բանակցություններից հետո Ռուսաստանը շարունակել է հարձակվել Ուկրաինայի վրա։

Սթարմերի հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել էր, որ շատ հիասթափված է Պուտինից և մտադիր է կրճատել ժամկետը «մինչև ավելի փոքր թիվ»։

Ավելի վաղ այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում, սակայն եթե նախագահները նույն քաղաքում լինեն, տեսականորեն հանդիպում կարող է կազմակերպվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի