«Աերոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերի խափանման պատճառը հաքերային հարձակումն է եղել

Լուրեր

05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
Բոլորը

ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ «Աերոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերի խափանման պատճառը հաքերային հարձակումն է եղել, գրում է The Insider-ը։

«Դատախազության ստուգման նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի (համակարգչային տեղեկատվությանը անօրինական մուտք) հանցագործության հատկանիշներով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Դատախազության հանձնարարությամբ հետաքննություն է սկսվել «Շերեմետևո» օդանավակայանում չվերթների հետաձգման և չեղարկման վերաբերյալ, որը պայմանավորված էր «Աերոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերի վրա հաքերային հարձակմամբ։

Հուլիսի 28-ի առավոտյան «Աերոֆլոտ»-ը հայտնել էր համակարգչային խափանման մասին, որը հանգեցրել է տասնյակ չվերթների չեղարկման:

Հաքերային հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Silent Crow» և «Cyberpartisans BY» խմբերը՝ հաքերային հարձակումն անվանելով «ուղիղ հաղորդագրություն» ԱԴԾ-ի, Համակարգչային միջադեպերի ազգային համակարգող կենտրոնի և RT-Solar-ի (կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած ընկերություն) համար։ «Աերոֆլոտ»-ը Solar-ի կայքում հաճախորդների ցանկում չէ։

Հունվարին Silent Crow-ն հայտարարել էր, որ կոտրել է Պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Ռոսռեեստրի) տվյալների բազան և հրապարակայնորեն հասանելի է դարձրել որոշ տեղեկություններ, որոնք, ենթադրաբար, վերցված են անշարժ գույքի միասնական պետական գրանցամատյանից։

«Կիբերպարտիզաններն» էլ բելառուս հաքերների խումբ է, որը բազմիցս կոտրել է բելառուսական կառավարական մարմինների համակարգչային համակարգերը։ Հաքերները ներկայանում են որպես Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պայքարողներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի