Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 149 կիլոմետր հեռավորության վրա, հուլիսի 30-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղը, գրում է Meduza-ն։ Ծառայության տելեգրամ ալիքը հայտնել է, որ տարբեր գնահատականներով մագնիտուդը հասել է 8.7-ի, որը Կամչատկայի սեյսմիկ գոտում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականից ի վեր։ «Սա, անկասկած, …

