Մեկնարկել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոճանապարհի մի հատվածի շինաաշխատանքները

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Մեկնարկել են Տ-7-48 Գյումրի(Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+440 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հետևել են մարզային նշանակության ճանապարհի շինանարական աշխատանքների ընթացքին։

2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Շիրակի մարզպետն անդրադարձել է ճանապարհի հիմնանորոգման կարևորությանն ու անհրաժեշտությանը․

«Այս ճանապարհն ընդգրկում է Գյումրու Նորավան թաղամասից, Լազոյի փողոցից մինչև Արևիկ, Այգաբաց, Վարդաքար, Նոր Կյանք տանող հատվածը, այսինքն Արթիկից դեպի Գյումրի երկրորդ ճանապարհ ենք ունենալու ամբողջությամբ ասֆալտապատ։ Արևիկ և Այգաբաց բնակավայրերը նոր ճանապահ են ունենալու, իրականում այդ բնակավայրերը մեծ են, քանի որ մոտ 1800 բնակիչ ունի Արևիկը, մոտ 800 բանկիչ՝ Այգաբացը։ Ընդհանուրը 10․4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվելու է, երկշերտ ասֆալտ է լինելու։ Նախատեսված է նաև մայթերի կառուցում, լուսավորության ցանցերի տեղադրում։ Խոսել եմ շինարարի հետ, ինչպես միշտ հորդորել եմ լինել պարտաճանաչ, որակով կառուցել և ժամկետների մեջ տեղավորվել, մարզի աշխատուժին ևս ներգրավել աշխատանքներում, որպեսզի մեր բնակիչներն աշխատանք ունենան։ Պետական միջոցներով կառուցվող ճանապարհ է, շատ կարևոր է, որ ոչ մի գումար չփոշիանա»։

Պատասխանատուները դիտարկել են նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Կրաշեն-Մեծ Սարիար ճանապարհի ասֆալտապատում» ենթածրագրով կառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքը։ Շուրջ 99 մլն 757 հազար դրամ արժողությամբ այս ծրագրում Կառավարության համամասնությունը 44 մլն 890 հազար դրամ է կազմում»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: