Մոսկվան 2 տարի անց որոշել է օգնել արցախցիներին․ մարդասիրությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

Արցախցիների բռնի տեղահանումից 2 տարի անց ռուսական «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում պատրաստվում են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանում հաստատված արցախցիներին: ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինը տեղեկացրել է, որ նախատեսված է 140 տոննա մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին՝ սնունդ, անձնական հիգիենայի և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք նախատեսվում է արցախցիներին բաժանել այս ամիս։

«Մեր  ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- ասել է նա։

Ռուսաստանից ուղարկվող օգնության մասին տեղեկությունը միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից։ Որոշ արցախցիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն են հայտնում։ Նրանք կոչ են անում չմոռանալ Արցախում ռուս խաղաղապահների ցուցաբերած անգործությունը և ոչ մի դեպքում չընդունել այդ օգնությունը։

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը տեղահանումից երկու տարի անց արցախցիներին հիշելն ու հումանիտար օգնություն ուղարկելը նվաստացուցիչ է համարում։ Ըստ նրա՝ այս ամենը Մոսկվայի կողմից քաղաքական նպատակներ է հետապնդում։ Պետրոսյանի խոսքով՝ եթե ՌԴ-ն հետաքրքրված էր արցախցիների ճակատագրով, ապա այդ օգնությունը պետք է ուղարկեր բռնի տեղահանումից անմիջապես հետո։ Պետրոսյանն ասում է՝ ռուսական այդ կազմակերպություններն առանց Կրեմլի իմացության և հայաստանյան իշխանության թույլտվության նման ակցիա չէին կարող իրականացնել։

Մինչդեռ Անաստաս Իսրայելյանը, որն ակտիվորեն մասնակցում է արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող բոլոր ակցիաներին, կարծում է՝ հաշվի առնելով բռնի տեղահանվածներից շատերի ծանր վիճակը՝ պետք է օգտվել ցանկացած օգնությունից,  լինի ռուսական, եվրոպական, թե ամերիկյան։ Նա անընդունելի է համարում ռուսական մարդասիրական օգնության տակ քաղաքական ենթատեքստ դնելը։  

«Այս իրավիճակում, եթե ՀՀ իշխանություններից բավարար օգնություն չկա, չկան նաև ոչ հայանպաստ գործողություններ արցախցիների նկատմամբ, ապա արցախցիների մեծամասնությունը դրանից օգտվելու են։ Այդ օգնության կարիքը կա, բայց ես չեմ ուզում  դա քաղաքականացնել»,- ընդգծեց Իսրայելյանը։

Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ ամիսներ շարունակ շրջափակված և սովի մատնված արցախցիներին պաշտոնական Մոսկվան  սնունդ չի ուղարկել։ Տիգրան Պետրոսյանը նկատում է՝ Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից միայն օրեր առաջ է Մոսկվան հումանիտար բեռ ուղարկել, այն էլ՝ վերմակներ։

«Եթե 2020 թվականի պատերազմից հետո ուղարկեին այդ վերմակները, կասեինք՝ տրամաբանական է, մարդիկ անօթևան են մնացել, օգնություն են ուղարկում։ Բայց 2023 թվականին են դրանք ուղարկել, դա մեսիջ էր, որը, ցավոք, շատ քիչ մարդ է հասկացել»,- ասաց մեր զրուցակիցը։

Անկախ այսօրվա սոցիալական խնդիրներից՝ Տիգրան Պետրոսյանն արցախցիներին կոչ է անում հրաժարվել ռուսական օգնությունից։ Անաստաս Իսրայելյանն իր հերթին դիմում է ՀՀ իշխանություններին ու հարցնում՝ ինչո՞ւ է փոխվել «40,000 + 10,000» ծրագիրը և ինչո՞ւ չեն լուծվում իրենց բնակարանային հարցերը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր հերթին սխալ է համարում որոշ արցախցիների այն պնդումը, թե Կառավարությունն իրենց սոցիալական խնդիրները չի փորձում լուծել։ Թորոսյանն ասում է՝ 2023 թվականից առ այսօր Հայաստանը միլիարդավոր դրամներ է ծախսել արցախցիների կարիքների համար։ Իշխանական պատգամավորը նշում է, որ հիմա էլ մի շարք ծրագրեր են գործում։

«Կառավարությունը նպատակ չի դրել այդ մարդկանց հավերժ պահել փախստականի կարգավիճակում, նրանց հավերժ դրամական օգնություն տալ ուտելիքի համար։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք ինտեգրվեն՝ ապրեն և արարեն»,- ասաց պատգամավորը։

Հայաստանյան ներքաղաքական խմորումների համատեքստում արցախցիներին հումանիտար բեռներ ուղարկելու՝ Մոսկվայի քայլում Արսեն Թորոսյանը քաղաքական հաշվարկ է տեսնում։

 ՌԴ-ից օգնություն ուղարկելու տեղեկությունների ֆոնին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր ներկայացրել է 2023 թվականից մինչ այժմ Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որում թվարկված են մինչ օրս իրականացված ու իրականացվող ծրագրերն ու դրանց իրագործման համար ծախսված գումարի չափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան