Ադրբեջանական Սու-25 կործանիչը հաջողությամբ ավարտել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված SOM ŞAHİN թևավոր հրթիռի կրակային փորձարկումները։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական SavunmaSanayiST-ին։ Նշվում է, որ «SOM-B1 հրթիռի արձակումը հաջողությամբ իրականացվել է ադրբեջանական Սու-25 ինքնաթիռից՝ օգտագործելով կասեցման համակարգը և TÜBİTAK SAGE-ի մշակած ինքնաթիռի ինքնավար հրաձգության համակարգը (UBAS): Փորձարկումն անցկացվել է 2024 թվականին Թուրքիայում։ …

