«Զինվոր եմ տվե՞լ, թե՞ գերի, տղայիս մի այլ ձևի տանջում են»․ տղայի հայրը ահազանգում է՝ որդու վիճակը գնալով վատանում է, ՊՆ-ից արձագանքում են

Լուրեր

14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը ժամկետային զինծառայող Ավետիք Մաթևոսյանին կրկին փորձաքննության կենթարկի բժշկական հետազոտությունների և նրա բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նախարարությունից զինվորի ընտանիքին փոխանցված գրավոր պատասխանից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ ժամկետային զինծառայող Ավետիք Մաթևոսյանը բանակ զորակոչվելուց անմիջապես հետո առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է նախ զորամասի բուժկետ, ապա Սյունիքի, իսկ ավելի ուշ՝ Երևանի կայազորային հոսպիտալ։

Տղան բանակ է զորակոչվել հունիսի 27-ին։ Ըստ ծնողների՝ հունիսի 28-ին առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մայրն ու տատը մեզ պատմել էին՝ զինվորը հունիսի 29-ին ուշագնաց է եղել, տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետև հոսպիտալ, հետո կրկին բուժկետ։ Այստեղ վեց օր մնալուց հետո տեղափոխել են Սյունիքի մարզի զինվորական հոսպիտալ, որտեղ մնացել է յոթ օր և տեղափոխվել  «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Տղան այժմ Երևանի կայազորային հոսպիտալում է։ Ըստ տատի՝ թոռը միայն չորս անգամ ուշագնացել է եղել հուլիսի 24-ին։ Մայրը պնդում է, որ որդին ունի սրտի, տեսողության, արյան, շնչառության և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ։ Զինվորի հարազատների համոզմամբ՝ տղային պատշաճ հետազոտության չեն ենթարկել մինչև բանակ զորակոչելու որոշում կայացնելը:

ՊՆ-ն վստահեցնում է, որ Ավետիքը բանակ է մեկնել սահմանված կարգով իրականացված առողջական վիճակի հետազոտության և փորձաքննության արդյունքում ծառայության համար պիտանի ճանաչվելուց հետո։ Միաժամանակ, ՊՆ-ն հաստատում է, որ զորամասում տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ «․․․մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ եղել են ինքնազգացողության կտրուկ վատացման դեպքեր, ուղեկցվելով բարձր զարկերակային ճնշմամբ»,- հայտնել են նախարությունից՝ շեշտելով, որ տղան այժմ ստանում է դեղորայքային բուժում։

Թե ինչպես է երիտասարդը ճանաչվել զինծառայության համար պիտանի և զորակոչվել բանակ ու մեկ օր անց հանկարծակի վատացել, պաշտպանական գեչատեսչությունը դեռ մեր այս հարցին պատասխան չի տվել։

Տղայի հայրը՝ Ազատ Մաթևոսյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ-ի պատասխանի այն շեշտադրմանը, թե որդին բանակ մեկնելուց առաջ փորձաքննության է անցել, որակեց «սուտ»։

«Մեզ այս պատասխանը չի բավարարում, նախարարությանը երևի սխալ են զեկուցել, իմ տղան «կամիսիա» չի անցել՝ բանակ զորակոչվելուց առաջ։ Որ չեն ստուգել ո՞նց են ասում, որ պիտանի է եղել ծառայության։ Տղաս մտել է կաբինետներ, հարցրել են՝ ի՞նչ գանգատ ունես, Ավոս ասել է իր գանգատները, ասել են՝ անցի առաջ, մյուս սենյակում ասել են՝ մի հատ շալվարդ իջացրու, նայել են, ասել են՝ բարի ծառայություն։ Ոչ մի ձևի ստուգում չի անցել, եթե ստուգել են ինչո՞ւ «գեներալնի կամիսի» թուղթը չեն տվել, էն մի տղայիս, որ ստուգել են, տվել են»,- ասում է հայրը։

Ըստ հոր՝ տղայի վիճակը գնալով ավելի է վատանում։ «Դողն էլ ավելի է շատացել իր մոտ, երեկ երեկոյան էլի վատացել է, սրսկել են, դեղ են տալիս, բայց դողն էլ ավելի է շատացել, ականջների մեջ ձայներ է լսում, թուլություն ունի։ Ես ուզում եմ մի բան հարցնել՝ իմ տղային որպես զինվոր տվեցի՞, թե՞ գերի, որ տարել տանջում են։ Իրոքից, մեկ այլ ձևի տանջում են, գնալով վատանում է»,- ասում է նա։

Նարեկ Կիրակոսյան