Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում հանգստի բազային․զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝12-ը

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը օգոստոսի 6-ի առավոտյան հարվածել են Զապորոժիեի շրջանին, գրում է Current time-ը։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ զոհվել է երկու մարդ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ վիրավորվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Զապորոժիեի շրջանի բնակավայրերից մեկի հանգստի բազայի տարածքին։

Վնասվել է առնվազն ինը շենք։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ օգոստոսի 5-ի երեկոյից ի վեր Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի վրա արձակել են 45 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Շահեդ» և անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ։ Ուկրաինական զինված ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել են 36 անօդաչու թռչող սարք։

«Այս հարվածում ռազմական իմաստ չկա։ Միայն դաժանություն՝ վախեցնելու համար»,- հարվածը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի էլեկտրացանցերին, հարձակվել է Օդեսայի մարզի Նովոսիլսկոյե քաղաքում գտնվող գազային կայանի վրա՝ հարյուրավոր մարդկանց թողնելով առանց գազի, ինչպես նաև Խերսոնի, Խարկովի և Դոնեցկի մարզերի քաղաքացիական անձանց և տների վրա։

«Անկախ նրանից, թե ինչ է ասում Կրեմլը, նրանք անկեղծորեն կձգտեն պատերազմը դադարեցնել միայն համապատասխան ճնշում զգալուց հետո»,- հավելել է Զելենսկին՝ կոչ անելով ԱՄՆ-ին և Եվրոպային ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի