Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է ընթանում Բաքվի զինվորական դատարանում, որը նախագահում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հրապարակվել են «այն գեներալների անունները, որոնք 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ Հայաստանի կողմից ղեկավարել են ռազմական գործողությունները»։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է …

