ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքիայում է։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխատանքային այցի շրջանակներում Էրդողանը Փաշինյանին ընդունելու է Ստամբուլի նախագահական նստավայրի Դոլմաբահչեի պալատի գրասենյակում Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Ստամբուլում Էրդողանը հենց այստեղ է սովորաբար ընդունում օտարերկրյա պատվիրակություններին։Վերջերս Էրդողանը այստեղ է ընդունել Իսպանիայի, Պակիստանի, Սիրիայի ղեկավարներին։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև կարգավորման գործընթացը: …

