Նորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-Պետրոսյանը

Լուրեր

25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
Բոլորը

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարի ստացել է 16,4 մլն դրամ եկամուտ, որից մոտ 14 միլիոնը կենսաթոշակն է, 2,4 մլն դրամը՝ «Փափայա» ՍՊԸ-ից ստացված տարածքի վարձակալության վճար։

Տեր-Պետրոսյանի՝ որպես կուսակցության ղեկավար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանում ունի առանձնատուն, հողամաս և 3 հասարակական նշանակության շինություն, որոնցից մեկը 2024-ին նվիրել է որդուն՝ Դավիթ Տեր-Պետրոսյանին։ Նա հայտարարագրել է 1998 թվականին նվիրատվություն ստացած LINCOLN մակնիշի ավտոմեքենա։

Ուշագրավ է, որ 2021-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ թանկարժեք գույք չէր հայտարարագրել, իսկ ահա 2024 թվականի հայտարարագրում նշել է 3 գեղանկար, յուրաքանչյուրը՝ 4 մլն դրամ արժողությամբ, որոնք նվիրատվություն է ստացել՝ 2000, 2002 և 2005 թվականներին։

ՀԱԿ նախագահի բանկային հաշվին, 2024-ի տարեվերջի դրությամբ, եղել է 2010 դոլար և 119,5 դրամ, կանխիկ միջոցները՝ 4 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան