Թեհրան-Երևան հարաբերությունները երբեք չեն դառնա աշխարհաքաղաքական առևտրի առարկա․ Վահան Կոստանյանի հարցազրույցը IRNA-ին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թեհրանի ու Երևանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և երբեք չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական առևտրի թեմա։ Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք բարձր ենք գնահատում այս հարաբերությունները, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն, և մենք պարտավոր ենք դրանք ավելի հզոր և կայուն ձևով փոխանցել ապագա սերունդներին»,- նշել է նա։

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ասել է, որ Երևանը գնահատում է Իրանի ԱԳՆ-ի հավասարակշռված հայտարարությունը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարի և նախագահի հետագա մեկնաբանությունները։

«Կարծում եմ՝ այժմ նոր փուլ ենք մտնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ երկու երկրներն ու նրանց առաջնորդները բացահայտ հայտարարել են խաղաղության ուղու վերաբերյալ իրենց պատրաստակամության մասին։ Մեր հիմնական պայմանավորվածություններից մեկն Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցման ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, մասնավորապես, Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի մուտք դեպի Հայաստան և, վերջապես, դեպի Սև ծով»,- շեշտել է Կոստանյանը։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Երևանը ԱՄՆ-ի կամ որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ, և ի՞նչ երաշխիքներ կան, որ ԱՄՆ-ը բացասական դեր չի խաղա տարածաշրջանում, ԱԳ փոխնախարարը պատասխանել է, որ համաձայնագրի և ԱՄՆ-ի դերի վերաբերյալ Իրանի մտահոգությունները հայկական կողմի քննարկումների առանցքում են եղել թե՛ երեկ, թե՛ այսօր։

«Ես Թեհրան եմ եկել ուղերձով, որ Հայաստանը հաշվի է առել Իրանի նկատառումները, և այդ զգայունությունները ներառված են եղել «Թրամփի երթուղի» անվանումը ստացած հաղորդակցության ծրագրի նախնական բանակցությունների ընթացքում։ Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հայաստանի սահմանի բնականոն և անխափան աշխատանքը՝ բեռների և ուղևորների շարժի համար, և մենք որևէ խոչընդոտ չենք սպասում։ Հաղորդակցման ուղիների բացումը, այդ թվում՝ երեք նոր ծրագրերը, կիրականացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, ինչը ևս մի լրացուցիչ երաշխիք է»,- ասել է պաշտոնյան։

Վահան Կոստանյանը նաև նշել է, որ այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ Երևան նախանշված այցի հետ կապված, որի ընթացքում ակնկալվում է երկու երկրների միջև կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Որոշ մանրամասներ, սակայն, դեռևս գաղտնի են պահվում, շեշտել է նա։

«Մեր երկու երկրների հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն մեզ համար և երբեք չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական առևտրի առարկա։ Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն, և պետք է դրանք ավելի հզոր ու կայուն ձևով փոխանցենք ապագա սերունդներին»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։