Իսրայելը բանակցություններ է վարում Գազայի բնակիչներին այլ երկրներում վերաբնակեցնելու հարցով․ ԶԼՄ-ներ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը բանակցություններ է վարում հինգ երկրների, այդ թվում՝ Եթովպիայի, Լիբիայի և Ինդոնեզիայի իշխանությունների հետ՝ զգալի փոխհատուցման դիմաց Գազայի բնակիչների հնարավոր վերաբնակեցման հարցով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե ինչ փուլում են բանակցությունները և արդյո՞ք դրանք որևէ արդյունքի կհանգեցնեն։

Հուլիսին Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսադ) ղեկավար Դեյվիդ Բարնեան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆի հետ՝ օգնություն խնդրելու՝ համոզել այլ երկրներին ընդունել այն պաղեստինցիներին, որոնք պետք է վերաբնակեցվեն։ Աղբյուրների համաձայն՝ Բարնեան Ուիթկոֆին ասել է, որ Եթովպիան, Ինդոնեզիան և Լիբիան պատրաստակամություն են հայտնել ընդունել մեծ թվով պաղեստինցիների։

Մարտին էլ Axios-ը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները բանակցություններ են վարել Հարավային Սուդանի և Ինդոնեզիայի հետ՝ Գազայի հատվածից այդ երկրներ պաղեստինցիների հնարավոր վերաբնակեցման հարցով։ Կայքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հանձնարարել է «Մոսադ»-ին գտնել երկրներ, որոնք կհամաձայնվեն մեծ թվով պաղեստինցիների ընդունել։