Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։