Ադրբեջանում անցկացվող տեղական ինքնակառավարական մարմինների (ՏԻՄ) ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են գրանցվել։ Այս մասին ահազանգում է Նասիմիի շրջանի մունիցիպալ խորհրդի անդամության թեկնածու, ակտիվիստ Ջամիլա Ալիշևան։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտրատեղամասերի տեսախցիկներից վերցված տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են նույն մարդիկ քվեարկում Նասիմի-Սաբայիլի 23-րդ ընտրատարածքի ընտրատեղամասերում: Թիվ 14 ընտրատեղամասում քվեաթերթիկները կույտերով լցրել են քվեատուփերի մեջ։ …