ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Հարակից զեկուցող, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրինագիծն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցելու հայտ։ «Օրինագիծը համահունչ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ՀՀ-ի նպատակին։ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը համահունչ է նաև ՀՀ-ի որդեգրած բալանասավորված և բալանսավորման քաղաքականությանը»,- նշեց փոխնախարարը։ …