Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը
Հասարակություն
05.09.2025 | 10:18
Շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2021-2024 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։
«Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։