Բաքվում շինծու գործերով նիստում հայ մի շարք գերիների նախաքննական ցուցմունքներն են հրապարակվել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» հետ կապված

Լուրեր

05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավարությունը։

Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատական նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողերից» մի քանիսը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը շարունակվել է հայ գերի Գարիկ Մարտիրոսյանի քրեական գործի նախաքննության ընթացքում տված ցուցմունքների և դրան վերաբերող այլ փաստաթղթերի ընթերցմամբ։

Նախաքննության ընթացքում տված նրա ցուցմունքի համաձայն՝ «1993 թվականի սկզբից մինչև 1994 թվականի վերջը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 20-ը նա գտնվել է մարտական ​​դիրքերում և կրակել ադրբեջանցի զինծառայողների վրա»։

Ըստ ցուցմունքի՝ Վիտալի Բալասանյանը ղեկավարել է Իվանյանի շրջանում ստեղծված «Ասկերանի ինքնապաշտպանության կազմավորում» կոչվող ստորաբաժանումը։ Նա ևս միացել է այդ կազմավորմանը  1993 թվականի սկզբին։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա Ասկերանի շրջանի գործադիր իշխանությունից լսել է, որ գումար է հատկացվում նրանց, ովքեր պաշտպանում են շրջանին ենթակա գյուղերը, ուստի նա գնացել է այնտեղ և ստացել մոտ 200,000 դրամ։

Գերի է վերցվել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական բանակի կողմից իրականացված «հակաահաբեկչական գործողության» ժամանակ։ Բաքուն այսպես է անվանում է Արցախի դեմ իրակացրած ռազմական ագրեսիան, որին հաջորդեց հայ բնակչության էթնիկ զտումը։

Ավելի ուշ հրապարակվել է մեկ այլ հայ գերի Գուրգեն Ստեփանյանի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը և նրան վերաբերող այլ փաստաթղթեր։

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նա, իբր, նշել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է և որ զորակոչվել է Վայքի շրջանի զինվորական կոմիսարիատի կողմից 2005 թվականի նոյեմբերի 3-ին։ Նա ծառայել է որպես զինծառայող Հադրութում գտնվող զորամասում։

Զորամասի հրամանատարը գնդապետ Վաչագան Ներսեսյանն է եղել,  գումարտակի հրամանատարը՝ մայոր Աշոտ Հարությունյանը, վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմեն Հարությունյանը։ Զինծառայողների հերթապահության հրամանի համաձայն՝ զորամասը ծառայության է ուղարկվել Ֆիզուլիի շրջանում։ 2007 թվականի նոյեմբերի 3-ին նա ավարտել է զինվորական ծառայությունը և վերադարձել Հայաստան՝ Ջերմուկ քաղաք։

Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանի, Էրիկ Ղազարյանի և Դավիթ Ալլահվերդիյանի հետ միասին, 2023 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը  ծառայել է Ասկերանի շրջանում։

Այնուհետև հրապարակվել են մեկ այլ հայ գերի Մադաթ Բաբայանի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները և նրան վերաբերող այլ փաստաթղթեր։

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում Բաբայանը իբր նշել է, որ 1988 թվականին հայերը Ստեփանակերտում  կազմավորել են զինված ջոկատներ  և «սկսել են տարբեր տարածքներում կազմակերպել ադրբեջանական բնակչության զանգվածային սպանությունների»։ Նա ինքը սկսել է կամավոր մասնակցել ռազմական գործողություններին 1990-ականների սկզբին՝ միանալով Շվեյցար և Նուրիկ մականուններով հայ հրամանատարների գլխավորած ստորաբաժանումներին Չարդաղլի գյուղում։

1990-1992 թվականներին մասնակցել է Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերում։  1990-1994 թվականներին նա մասնակցել է նաև Մատաղիս գյուղի ուղղությամբ մղված մարտերին՝ գումարտակի հրամանատար Ռոբերտ Սարգսյանի հրամանատարությամբ։

Պատերազմի ժամանակ, 1992 թվականի փետրվարի 23-ին, նա իր ընկերներ Վամիկ Պետրոսյանի, Վալերիկ Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի, Ալբերտ Գրիգորյանի (մականունը՝ «Աբո»), Շիրին Շիրինյանի, Սպարտակ Հակոբյանի և ևս 20 զինված մարտիկների հետ ժամանել է Ստեփանակերտ։

Նա նշեց, որ այդ ժամանակ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների ղեկավարներն էին Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը և Վիտալի Բալասանյանը։

Բաբայանը նախաքննությանը տված իր ցուցմունքում նշել է, թե իբր փետրվարի 24-ին Արկադի Շիրինյանը, «3-րդ վաշտի առջև ելույթ ունենալով, հայտարարել է, որ հաջորդ օրը, այսինքն՝ 1992 թվականի փետրվարի 25-ին, մոտավորապես կեսգիշերին նրանք կհարձակվեն և կկոտորեն Խոջալուի՝ Իվանյանի խաղաղ ադրբեջանական բնակչությանը։ Հրամանատար Արկադի Շիրինյանի հրամանով սկսվել են դրա նախապատրաստական ​​աշխատանքները»։

Նշվում է, թե հարձակման սկսվելուց առաջ Խոջալու՝ Իվանյան քաղաքը ենթարկվել է անդադար հրետակոծության Ստեփանակերտի  ուղղությամբ բարձրավանդակում տեղակայված դիրքերից, որտեղ տեղադրված էին հրետանի և ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև թնդանոթներից, ականանետներից և այլ տեսակի զինամթերքից։ Մոտ 30-40 րոպե հրետանուց, ականանետներից և BM-21 Գրադ համակարգերից կրակ բացելուց հետո, փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, կեսգիշերին մոտ, զինվորները մտել են քաղաք և իբր թե մտնելուն պես նրանք կրակ բացել խաղաղ բնակիչների վրա։

Ըստ գործի նյութերի Բաբայանը հրամանով «կրակ է բացել բոլորի վրա՝ անկախ սեռից և տարիքից։ Արկադի Շիրինյանը և մյուս հրամանատարները հրամայել են այնտեղ հատուկ վայրագություններ կատարել։ Փետրվարի 26-ին, մոտավորապես ժամը 10-ին գնդապետ Արկադի Շիրինյանը հրաման է տվել դադարեցնել կրակը»։

Հրադադարից հետո Արկադի Շիրինյանին, թե ինչ անել հաջորդիվ, որից հետո նա հրամայեց հավաքել դիակները և վիրավորներին տարածքից: Նրանք մոտ 150-200 դիակ հավաքեցին իրենց դիրքերի մոտ գտնվող մոտակա վայրերից: Նա նաև նշել է, թե «Վամիկ Պետրոսյանը և Շիրին Շիրինյանը աչքի էին ընկնում իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Նախնական քննության ընթացքում մեղադրյալը նշել է, որ Վամիկ Պետրոսյանը ծնվել է 1953 թվականին, իսկ Շիրին Շիրինյանը՝ 1950 թվականին»։

Բաբայանը նաև նշել է, թե 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 8-ը Խոջալուում՝ Իվանյանում, շարունակվել է «զանգվածային թալանը»։ Բաբայանը հայտնել է, որ մինչև 1993 թվականի նոյեմբերի 16-ը մասնակցել է մի շարք բնակավայրերի  տարածքներում մղված մարտերին: Նոյեմբերի 16-ին Վամիկ Պետրոսյանը և Շիրին Շիրինյանը մահացու վիրավորվել են ադրբեջանցիների հետ մարտում, իսկ ինքը՝ ձախ ուսի հրազենային վիրավորում էստացել։ Ստեփանակերտում գտնվող հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նա կրկին վերադարձել է Մատաղիսի ուղղությամբ մղվող մարտերին և զորացրվել է միայն 1994 թվականի վերջին:

Հայտնել է, որ մասնակցել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների 44-օրյա պատերազմին, նրա որդիները՝ Արմենը և Մասիսը, մասնակցել են մի շարք մարտերի: 2023 թվականի սեպտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական զինծառայողները նրան ձերբակալել են՝ ձեռքին ինքնաձիգ։

Հրապարակվել են գործով հայ գերիներից  Մելիքսեթ Փաշայանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր:

Նախնական քննության ընթացքում տված իր ցուցմունքում նա ասել է, որ 1993-1995 թվականներին, 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, և 2023 թվականի մայիսից մինչև սեպտեմբերի 20-ը, բավականին երկար ժամանակ ծառայել է զինված կազմավորումների կազմում՝ նշված տարածքների դիրքերում և մարտական ​​հերթապահության մեջ։ Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է AK-74 ինքնաձիգ, դրա պահունակը և փամփուշտներ։

Այնուհետև հրապարակվել են գերի Դավիթ Ալլահվերդյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր։ Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նա նշել է, որ 2006 թվականի դեկտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի զինվորական կոմիսարիատ» կողմից զորակոչվել է զինվորական ծառայության։ Իր ծառայած գնդի հրամանատարը գնդապետ Արթուր Արթունյանն էր,  վաշտի հրամանատարը՝ Արտակ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ գնդի նպատակն էր անձնակազմով ապահովել Աղդամի՝ Ակնայի շրջանի տարածքում ստեղծված դիրքերը։ Նա նշել է, որ ծառայել է Աղդամի շրջանի դիրքում, մի տարածքում, որի անունը իրեն անհայտ էր։  Նա ծառայել է հերթափոխով՝ մեկ շաբաթ գնդի տեղակայման վայրում, իսկ հաջորդ շաբաթ՝ Աղդամի շրջանի առաջնային դիրքում։ Հակառակ կողմում, իրենց դիրքերի դիմաց, ծառայել են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները։

Ալլահվերդյանն իր ցուցմունքում նշել է, որ զինվորական ծառայությունն ավարտել է 2008 թվականին։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի գյուղատնտեսական ոլորտի ղեկավարի պաշտոնում։ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 30-ին, Ասկերանի զինվորական կոմիսարիատը նրան ծանուցագիր է ուղարկել։ Նա և այլ զորակոչիկներ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով տարվել են Ֆիզուլիի և Մարտակերտի շրջանների միջև ընկած տարածք, որի անունը իրեն անհայտ է։ Իր խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերին լսել է, որ իբր Արցախի Անվտանգության խորհուրդը վերացվել է։ 2021 թվականին նա նշանակվել է գյուղատնտեսության նախարարի խորհրդականի պաշտոնում։

2023 թվականի հունվարից նա ծառայել է Արցախի  դիրքերում։ Նույն թվականի սեպտեմբերին «հակաահաբեկչական գործողության» ՝ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, երբ նա ձերբակալել է ադրբեջանցի զինվորականների կողմից, իբրև թե նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։

Այնուհետև հրապարակվել է գերի Վասիլ Բեգլարյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նա ասել  է, որ 2011 թվականի նոյեմբերին Մարտունու շրջանային զինվորական կոմիսարիատի կողմից զորակոչվել է զինվորական ծառայության և ծառայել է Մարտակերտում տեղակայված զորամասում։ Նրա խոսքով՝ զորամասը բաղկացած էր 4 գումարտակից՝ ընդհանուր առմամբ մոտ 1000 մարդ։

2019 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Իր ցուցմունքում  Բեգլարյանը նշել է, որ չի մասնակցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ 2022 թվականի աշնանը նա ժամանել է  Արցախ և սկսել է ծառայել դրամական փոխհատուցման դիմաց։ 2023 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է՝ գերեվարվել։

Այնուհետև հրապարակվել է  գերի  Էրիկ Ղազարյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Իր ցուցմունքում նա ասել է, որ ծնվել է Հայաստանի  Կապանի  շրջանում և ծառայել է բանակում Հայաստանի տարածքում։ 2021 թվականին, Կապան  քաղաքում գտնվելով, նա լսել է, որ հայազգի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը ժամանել է Արցախի տարածքներ և, իբր, «լավ պարգևատրում է խոստացել նրանց, ովքեր ցանկացել են կռվել ադրբեջանցիների դեմ»։

Նույն թվականի փետրվարին նա դիմել է Կապան  քաղաքի զինվորական կոմիսարիատ՝ Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայմանագրով ծառայելու ցանկության մասին հայտարարությամբ։ Էրիկ Ղազարյանին տեղեկացրել են, որ դրա համար նա պետք է դիմի Ստեփանակերտում  տեղակայված զորամաս։ Այսպիսով, 2021 թվականի ապրիլին Ղազարյանի հետ կնքվել է պայմանագիր՝ երեք տարի ժամկետով։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը նա ծառայել է  Արցախի տարածքներում։  Նույն թվականի սեպտեմբերին նա զինաթափվել և ձերբակալվել (գերեվարվել) է ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի